News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը որոշել է 2017թ. 4-րդ անգամ առաջադրվել այդ պաշտոնում։ Այս մասին գրում է Spiegel-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Պարբերականի տեղեկություններով՝ Մերկելն արդեն քննարկել է նախընտրական քարոզարշավի նախապատրաստության հարցը Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Փեթեր Թաուբերի եւ կուսակցության ղեկավար տնօրեն Կլաուս Շյուլերի հետ։

Ենթադրվում է, որ Մերկելի որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի 2016թ. սկզբին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշենք, որ Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնում է 2005թ.-ից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ