Facebook-ի հիմնադիր Ցուկերբերգը կնոջ՝ Փրիսցիլայի հետ իրենց ընտանիքում համալրման են սպասում. Նրանք դուտսր են ունենալու: Այս մասին Ցուկերբերգը հայտնել է հուլիսի 31-ին, իր էջում:
«Ցիլլան ու մեր փոքրիկն առողջ են, ես շատ եմ անհանգստանում: Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ փոքրիկն իր ձեռքով ինձ «լայք» ցույց տվեց, եւ ես համոզվեցի, որ նա կհետեւի ինձ»,-գրել է նա:
Նրանց ընտանիքը փորձել է երեխա ունենալ, բայց Փրինցիլան երեք անգամ վիժել է: «Մեր լավ նորությունն այն է, որ նա երկար ժամանակ է հղի է, կորստի ռիզկը նվազագույն է, եւ մենք շատ հույս ունենք»,-գրել է սոցիալական ցանցի հիմնադիրը, հաղորդում է Lenta.ru-ն: