News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Էստոնական Postimees պարբերականը կազմել է ամենատարօրինակ մասնագիտությունների հնգյակը։

Բոլիվիայում մարդկանց հետիոտնի անցումով անցկացնող զեբր-մարդը զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Զեբր-մարդը տուգանում է նաեւ օրինախախտ վարորդներին։ Եթե մեքենան անցնում է հետիոտնի անցումով, զեբրերը մտնում են մեքենա եւ վարորդին ավանակի ականջներ նվիրում։

Երկրորդ տեղում է Վիետնամում երեխաներին գետն անցկացնող մարդը։ Յուրաքանչյուր երեխայի հանգամանորեն փաթաթում են պոլիէթիլենի մեջ, իսկ գետն անցնելուց հետո մյուս ափին մեկ այլ մարդ հանում է այդ փաթաթանը։

Երրորդ տեղում է Թեհրանում մեքենայի հետեւից եկող մարդը, որը փակում է պետհամարանիշը։ Քանի որ քաղաքի կենտրոն կարելի է մտնել երբեմն կենտ համարներով, իսկ երբեմն՝ զույգ, առաջացել է համարանիշը փակող մասնագետի կարիքը։

Ջակարտայում բոլոր ինդոնեզիացի վարորդները վարձում են այսպես կոչված «ջոկի», որպեսզի ապահովեն մեքենայում նվազագույն ուղեւորների քանակը։ Ջոկիները կանգնում են մայթերին եւ պատրաստ են նստել նրանց լրացուցիչ ուղեւորի կարիք ունեցող մեքենան։ Մեքենայում պետք է լինի առնվազն 3 մարդ։

Լավագույն հնգյակը եզրափակում է Ինդոնեզիայի Ռաջասթհան նահանգի «լալկան կանանց» մասնագիտությունը։ Այնտեղ ընդունված է արական սեռի հարազատի հուղարկավորությանը սգացող կանանց վարձել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ