Կանադայի արեւմուտքի Բրիտանական Կոլումբիայի նահանգում ավտոբուսի վթարից զոհվել է 1 մարդ եւ վիրավորվել 30-ը։
Ինչպես հայտնում է CBC-ը, միջադեպը տեղի է ունեցել Չեյս քաղաքից 5 կմ հեռավորության վրա։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ մարդատար ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գիծ եւ բախվել ավտոբուսին։ Միջադեպից զոհվել է մեքենայի վարորդը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Տեղի առողջապահության ծառայության ներկայացուցչի խոսքով՝ հիվանդանոց է տեղափոխվել 57 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծանր է։