News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի պեսկովը եւ գեղասարհորդ, օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկան պաշտոնապես ամուսնացել են: Նրանց հարսանիքը տեղի է ունեցել Սոչիի ամենաթանկարժեք հյուրանոցում՝ Rodina Grand Hotel & SPA-ում, որին հրավիրված են եղել տասնյակ հյուրեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հյուրանոցը, որի էկոնոմ համարի արժեքը մեկ օրվա համար 36 հազար ռուբլի է,  իսկ սուպերլյուքս համարինը՝ 200 հազար ռուբլի, հարսանիքի հետ կապված ամբողջությամբ փակվել է:

Ըստ որոշ լուրերի, բոլոր ծախսերն իր վրա է վերցրել հյուրանոցի սեփականատերը՝ միլիարդատեր Օլեգ Դերիպասկան:

Տատյանայի համար այս ամուսնությունը երկրորդն է, իսկ Դմիտրի Պեսկովի համար՝ 3-րդը: Նախորդ տարի օգոստոսին նրանք դուստր են ունեցել: 40-ամյա Նավկան առաջին ամուսնությունից դուստր ունի, իսկ 47-ամյա Պեսկովը նախկին ամուսնություններից երեք զավակ ունի՝ երկու որդի եւ մեկ դուստր:

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ զբոսաշրջիկների համար սահմանափակումներ են մտցվել։

Ինչպես գրում է «Էխո Մոսկվի»-ն՝ վկայակոչելով տեղի բլոգերներին եւ լրագրողներին, «Հայրենիք» շքեղ հյուրանոցի տարածքը, որտեղ ընթանում է հարսանիքի նախապատրաստությունը, վերածվել է արգելված քաղաքի։ Փակ են հյուրանոցին հարակից լողափները, գործում է խիստ հսկողություն։ Հյուրանոցի մոտակա պանսիոնատներից եւ այլ հյուրանոցներից դուրս են բերում կենվորներին։ Քաղաքի փողոցները փակում են ազդեցիկ հյուրերի համար։

Նավկան ավելի վաղ հայտարարել էր, որ արարողության մասնակցության հրավեր է ուղարկվել նաեւ Վլադիմիր Պուտինին, սակայն հայտնի չէ, նա կգա արդյոք, թե ոչ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ