News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանն իսկապես կարող է իր էներգետիկ ռեսուրսները Ռուսաստան արտահանել Հայաստանի եւ Վրաստանի միջոցով, բայց այս դեպքում հարկավոր է պայմանավորվել վրացական կառավարության հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:

Անդրադառնալով հավանականությանը, որ Հայաստանը կարող է դեպի Եվրոպա նավթի եւ գազի փոխադրման համար տարանցիկ երկիր դառնալ, նա պատասխանեց. «Աշխարհագրորեն դա դժվար է պատկերացնել, քանի որ Իրանն ու Հայաստանը պետք է համաձայնություն ձեռք բերեն Վրաստանի կամ Թուրքիայի հետ: Բայց Թուրքիայի գլխավոր գործընկերը, ինչպես բոլորս գիտենք, ամեն դեպքում, Ադրբեջանն է, այլ ոչ Հայաստանը»:

Ալեքսանդր Ռարի խոսքով, Իրանն ուղղակի սահման ունի Թուրքիայի հետ, սակայն Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին ներկայում գործում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, այդ պատճառով գազատարի շինարարությունն այս տարածաշրջանում ավելի ու ավելի վտանգավոր է դառնում:

«Հետեւաբար՝ Իրանն իսկապես կարող է դեպի Ռուսաստան ուղի հարթել Հայաստանի եւ Վրաստանի միջոցով, սակայն պետք է պայմանավորվել նաեւ վրացական կառավարության հետ: Իհարկե, այսօր Վրաստանում Սահակաշվիլին չէ իշխանության գլուխ, որը հակառուսական տրամադրություն ուներ բոլոր հարցերում: Բայց քանի դեռ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունը լուծված չէ, հատկապես ռուսական կողմը, որն Իրանից եւ Հայաստանից գազ է ստանալու, դժվար կլինի համաձայնության հասնել վրացական կողմի հետ»,- հավելեց գերմանացի քաղաքագետը:

Ռարն ընդգծեց, որ Իրանը, իհարկե, աշխարհաքաղաքական մեկուսացման մեջ չէ, ինչպես թվում է: «Թեհրանը կարող է այլ ուղի ընտրել եւ Թուրքմենստանի միջոցով գազ արտահանել ուղիղ Չինաստան, կամ Պակիստանի հետ պայմանավորվել Հնդկական ծով դուրս գալու հարցում»,- ամփոփեց Ալեքսանդր Ռարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ