Բայկալ լճով ընթացող «Բարգուզին» շոգենավի ուղեւորներին փրկարարական նավակներով տարհանել են: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Ծովախորշից ելնելիս «Բարգուզին»-ը հրդեհվել է: 120 ուղեւորներին փրկարարական նավակներով տարհանել են, ներկայում նրանք ջրի վրա են: «Բարգուզին»-ը դեռեւս այրվում է»,- հայտարարել է ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչության ներկայացուցիչը:
Տուժածների մասին տեղեկություններ չկան: