News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հոգնածության զգացողությունը 65 տոկոսով նվազեցնելու համար անհրաժեշտ է ընդամենը օրական մեկ անգամ թեթեւ զբոսանքի դուրս գալ։ Նման եզրակացության են եկել ԱՄՆ Ջորջիայի պետական համալսարանի գիտնականները։

Հետազոտողները փորձարկում են իրականացրել, որին մասնակցել է 36 մարդ, որոնք վարել են քիչ տեղաշարժվող կենսակերպ եւ բողոքել են մշտական հոգնածությունից։ Նրանց բաժանել են երեք խմբի, առաջին խմբի անդամներին առաջարկել են շաբաթական երեք անգամ մարզասրահ այցելել եւ թեթեւ մարզվել, երկրորդ խմբին առաջարկել են նույնը, բայց ավելի թեթեւ ծանրաբեռնվածությամբ, իսկ երրորդ խմբին առաջարկել են ոչինչ չանել։

Փորձարկումը տեւել է 12 շաբաթ։ Ինչպես հաղորդում է ladyportal.info-ն, պարզվել է, որ առաջին խմբի մոտ ընդհանուր էներգիայի մակարդակը երրորդ խմբի համեմատ բարձրացել է 20 տոկոսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ