Citilink ավիաընկերության Airbus A320 օդանավը օգոստոսի 2-ին Ինդոնեզիայի Պադանգ քաղաքի օդանավակայանում վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց։ Միջադեպից տուժել է 3 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը։
Ըստ առկա տեղեկությունների՝ 174 ուղեւոր տեղափոխող օդանավը մայրաքաղաք Ջակարտայից մեկնում էր Պադանգ։ Միջադեպի պատճառով դադարեցվել է օդանավակայանի աշխատանքը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։