News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի իշխանությունները մտադիր են ամեն տարի երկրի ավիապարկի թարմացման ծրագրի շրջանակներում Boeing եւ Airbus ընկերություններից մոտ 80-90 ինքնաթիռ գնել։ Այս մասին  հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Քաղավիացիայի կազմակերպության ղեկավարության ներկայացուցիչ Մուհամմեդ Հադա Քարմին։

«Իրանը ընդհանուր առմամբ երկու խոշոր ավիաընկերություններից երկրի ավիապարկի թարմացման ծրագրի շրջանակներում մտադիր է 80-90 ինքնաթիռ գնել»,- ասել է Հադա Քարմին, գրում է IRNA-ն։

Կազմակերպության  ներկայացուցչի խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության շրջանակներում օդանավերի առքուվաճառքի եւ վարձակալության սահմանափակումները նույնպես կհանվեն։

Անդրադառնալով գնման ծավալներին՝ Հադա Քարմին նշել է, որ այդ պլանի համաձայն՝ 3 տարվա ընթացքում Իրանի ավիապարկի ինքնաթիռների թիվը կհասնի 300-ի։

Գործակալությունը նշում է, որ Boeing եւ Airbus ընկերությունները արդեն հաստատել են Թեհրանին օդանավեր վաճառելու իրենց մտադրությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ