News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հարավ-արեւելյան Մուղլայի նահանգում սկսվել են ավանդական ցլամարտերը, հայտնում է Anadolu-ն։ Ի տարբերություն իսպանական ցլամարտի՝ թուրքականն ընթանում է առանց ցլամարտիկների մասնակցության։ Ցլերը կռվում են իրար դեմ։ Կենդանիների խոշտանգումներն արգելված են։ Եթե կենդանիներից մեկին վնասվածք ստանալու վտանգ է սպառնում, նրան պարանների միջոցով հետ են քաշում։ Ցլամարտում հաղթող ցլերին օգտագործում են սերունդ վերարտադրելու համար։ Նրանց գինը գերազանցում է 10 հազար դոլարը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այս տարի ցլամարտերին կմասնակցի 170 ցուլ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ