News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Գոլդ Քոսթ քաղաքի կենդանաբանական այգուց առեւանգած Փիգգի եքիդնային վերադարձրել են արգելանոց, հայտնում է 9news.com.au-ն։

Կենդանուն առեւանգել էին օգոստոսի 1-ի երեկոյան։ Տեսագրությունից հնարավոր է եղել պարզել, որ երկու դիմակավոր անձ մտել են եքիդնայի վանդակը եւ տարել կենդանուն։ Ենթադրյալ չարագործները վերադարձրել էին կենդանուն արգելանոց՝ թողնելով նրան ցանկապատի մոտ։ Եքիդնան անվնաս է եւ վերականգնվում է կատարվածից հետո, գրում է Gazeta-ն։
Ոստիկանները խնդրում են շաբաթ օրը երեկոյան Միլլերս Սթրիթ փողոցում  կայանած մեքենայի մասին տեղեկություն ունեցող անձանց դիմել իրավապահներին, որպեսզի օգնեն պարզել չարագործների ինքնությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ