News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է մաֆիայի 11 անդամի «կոզա նոստրայի» ղեկավարի՝ Մատեո Մեսինա Դենարոյի մերձավոր շրջապատից։

Ինչպես այսօր հաղորդել է Сorriere della Sera թերթը, ձերբակալություններն իրականացվել են Տրապանի եւ Պալերմո նահանգներում «Հերմես» գործողության ընթացքում։ Ձերբակալվածների թվում է 77- ամյա Վիտո Գոնդոլան, որը, հետաքննության տվյալների համաձայն, գաղտնի ղեկավարել է «կոզա նոստրայի» ղեկավարի հեռահաղորդակցական ցանցը։ Թերթը նշել է, որ հանցագործները շփվում են փոքրիկ թղթերի վրա արված «պիցցինի» կոչվող գրությունների միջոցով, որոնք թաքցնում են ֆերմաներում՝ գաղտնի վայրերում եւ այրում են կարդալուց հետո։ Դրանց միջոցով Դենարոն հրահանգներ էր փոխանցում իր ենթականերին։

Ոստիկանությունը կասկածում է, որ որոշ ֆերմերներ տեղյակ էին դրան եւ աջակցում էին մաֆիայի անդամներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ես շնորհակալ եմ քննիչներին, օրինապահ ուժերին եւ պետության բոլոր ներկայացուցիչներին այն հարվածի համար, որ հասցրել են մաֆիոզ կազմակերպությանը՝ ձերբակալելով Դենարոյի շրջապատի այդ մարդկանց,- հայտարարել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին։ Շնորհակալ եմ կառավարության անունից եւ կոչ եմ անում գնալ մինչեւ վերջ՝ ձերբակալելու համար հանցավոր ընկերակցության ղեկավարին։

Մատեո Մեսինա Դենարոն գլխավորում է Իտալիայում հետախուզվող հանցագործների ցուցակը․ նա արդեն ավելի քան քսան տարի փախուստի մեջ է։ Համարվում է, որ հենց նա է դարձել «կոզա նոստրայի» ղեկավարը «կնքահայրերի»՝ 1993- ին Տոտո Րիինայի եւ 2006 –ին Բեռնարդո Պրովինցանոյի ձերբակալությունից հետո։ Վերջին մի քանի տարվա ընթացքում ոստիկանությունը մի շարք հարվածներ է հասցրել հանցավոր կազմակերպությանը։

Տրապանիում եւ նրա շրջակայքում, որոնք համարվում են Մեսինա տոհմի հայրենիքը, կանոնավոր կերպով տեղի են ունենում մաֆիայի անդամներին պատկանող ունեցվածքի բռնագրավումներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ