News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում ռուսական կայազորային զինվորական դատարանը քննելու է դասալքության եւ զենք գողանալու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Հյուսիս-կովկասյան շրջանային զինվորական դատարանի մամուլի քարտուղար Ալյոնա Կատկալոն:

Նրա տեղեկացմամբ, գործի՝ «Սպանություն» հոդվածով մասը փոխանցվել է առանձին վարույթ: «Դատարան է փոանցվել Պերմյակովի գործը, որին մեղադրանք է առաջադրվել «Դասալքության», «Զենքի հափշտակման» եւ «Անօրինական զենք կրելու» հոդվածներով»,- ասել է Կատկալոն:

Գործի քննության ժամկետների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, հունվարի 12-ին սպանվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամ: Վիրավորված 6 ամսական փոքրիկը վախճանվել է հիվանդանոցում, մեկ շաբաթ անց: Հանցագործությունը կատարելու մեջ կասկածում են ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին: Նա ձերբակալվել է, խոստավանել մեղքը, իսկ գործի հետաքննությունը վարում էին ռուսական իրավապահները՝ հայ գործընկերների հետ համագործակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ