News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Մարիա Գայդարին Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհել, հաղորդում է նախագահի կայքը:

Գայդարի հետ միասին քաղաքացիություն է ստացել «Forbes Ուկրաինա» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Վլադիմիր Ֆեդորինը, ով եւս ՌԴ քաղաքացի է:

«Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել եւ ուկրաինական անձնագրեր հանձնել ռուսաստանցի հասարակական գործիչ Մարիա Գայդարին եւ ռուսաստանցի լրագրող, «Forbes Ուկրաինա» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Վլադիմիր Ֆեդորինին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Պորոշենկոն մաղթել է նրանց չկորցնել կապը Ռուսաստանի հետ: «Ձեր անկողմնակալ դիրքորոշումը, կարծիքը եւ տեղեկատվությունն Ուկրաինայից որպես կրեմլյան քարոզչության այլընտրանք շատ կարեւոր է միլիոնավոր ռուսաստանցիների համար»,-հայտարարել է Պորոշենկոն:

Մարիա Գայդարն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է կիսել ուկրաինացի ժողովրդի ճակատագիրը ընդհանուր թշնամու դեմ պայքարում: Նա որպես ընդհանուր թշնամի նշել է «ավտորիտար ռեժիմը, որը սպանում է մարդկանց թե Ռուսաստանում, թե այստեղ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ