News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փաստաբան Տիգրան Եգորյանը համոզված է, որ Հայաստանում Սահմանադրական փոփոխություններ արվում են իշխանությունը չկորցնելու համար։ Այսօր՝ օգոստոսի չորսին, լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանը նշեց, որ հենց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը բացահայտեց այդ նպատակը։

«Հանձնաժողովը ոչ թե տապալեց բարեփոխումների հիմնավորման հարցը, այլեւ այս ամբողջ ընթացքում բացահայտեց իրական նպատակը։ Իրականում փոփոխությունների հետեւում ընկած է մի նպատակ, որից իշխանությունը հստակորեն չի շեղվում։ Գերնպատակն իշխանությունը պահելն է»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Փաստաբանի խոսքով՝ այս տարիներին Սահմանադրության փոփոխություններ էլի եղել են, որոնք, սակայն, որեւէ բան չեն փոխել հասարակության կյանքում։

«Հայաստանում իշխանությունները լեգիտիմ չեն, ընտրությունների միջոցով Հայաստանում անհնար է իշխանության փոփոխությունը։ Հետեւաբար, իշխանությունները չունեն լեգիտիմություն՝ Սահմանադրական փոփոխությունների հարց բարձրացնելու։ Եթե իշխանությունն արդյունավետ կառավարում չի իրականացնում, ապա առաջին հերթին պետք է փոխվի իշխանությունը, ոչ թե Սահմանադրությունը»,- ավելացրեց նա։

Նշենք, որ հուլիսի 15-ին հրապարակվել են Սահմանադրության նոր նախագծի 1-7-րդ գլուխները։ Նոր նախագծով առաջարկվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է.  Ընդդիմադիր պատգամավոր
Տարբեր արժանապատիվ քաղաքացիներ միացան Տավուշի արդար պահանջին...
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ամենաշատ