YouTube վիդեոհոսթինգը թարմացրել է ծառայության բոլոր օգտատերերի նվագարկիչի դիզյանը։ Այս մասին հայտնում է The Verge-ը։
Նոր Դիզայնը թեստային տարբերակով հասանելի էր դեռեւս հունիսից։ Դիզայներները փոխել են կայքի պատկերանիշը եւ ծառայության մեկնարկային էջը։ Թափանցիկ են դարձել էջը վերուվար անելու ժապավենն ու կառավարման կոճակները։
Նոր դիզայնը թույլ է տալիս վիդեոհոսթինգը հարմարեցնել 4K թույլտվության համար, փոխանցում է Gazeta-ն։