News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անցյալ շաբաթ հնդկաձավարի մեծածախ գներն աճել են 1,685 ռուբլով, եւ այժմ հնդկաձավարի մեկ տոննան արժե  39,915 ռուբլի, գրում է «Ինտերֆաքսը»։

Անցյալ տարվա հուլիս ամսին մեկ տոննա հնդկաձավարի գինը կազմում էր ընդամենը    16,673 ռուբլի։ Ինչպես պատմել է Ագրարային շուկայի կոնյուկտուրայի ինստիտուտի  գլխավոր տնօրենի տեղակալ Իրինա Գլազունովան, գարնան սկզբից ի վեր հնդկաձավարի շատ արտադրողներ մատակարարման խնդիրներ են ունեցել , որովհետեւ աշնանը Ալթայան նահանգում, որը հնդկաձավարի հիմնական արտադրողն է, չեն կարողացել հավաքել ամբողջ բերքը։  Դա կապված է եղել եղանակային պայմանների հետ։ Արդյունքում հավաքվել է ընդամենը 662 հազար տոննա, որը մի քիչ ավելի է, քան ռուսաստանյան շուկայի նվազագույն պահանջարկը։ Մի տարի առաջ բերքի ընդհանուր զանգվածը կազմել է  834 հազար տոննա։

Գյուղատնտեսության նախարարության կանխատեսմամբ, այս տարի կհավաքվի  մոտ 780 հազար տոննա։ Իհարկե, այդ թիվը կասկածներ է հարուցում փորձագետների շրջանում, նախ եւ առաջ նրա համար, որ ցանքատարածությունները կրճատվել են։

Հիշեցնենք, որ նախկինում Ռուսաստանում կտրուկ աճել էր բրնձի գինը։  «ՊրոԶերնո» ԲԲԸ-ի տվյալներով, բրնձի գները երկու շաբաթ առաջ թռել են միանգամից 3,5 հազար ռուբլով՝ հասնելով մինչեւ 39 835 ռուբլու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ