News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նիժնի Նովգորոդում հարազատ երեխաներին մասնատած հայրը մանկապարտեզի տնօրինությանը հայտնել էր, թե երեխաների հետ արձակուրդ է գնում։ Մինչ այդ, նա վերցրել էր երեխաների բոլոր իրերը։

Մանկապարտեզի տնօրինությունից հայտնել են, որ իրենց մանկապարտեզը հունիսի 30-ից վերանորոգվում էր։ Այդ ընթացքում երեխաներին տեղափոխել էին նախ մեկ, ապա՝ մեկ ուրիշ մանկապարտեզ։ 

«Երկուշաբթի (օգոստոսի 3-ին), երբ մենք նորից բացեցինք դռները, երեխաները չեկան։ Ես զանգեցի այն մանկապարտեզ, ուր նրանք հաճախում էին։ Ինձ հայտնեցին, որ վերջին անգամ երեխաները եկել են հուլիսի 24-ին, իսկ 27-ին եկել է հայրը, արկղից վերցրել է իրերը, հրաժարվել է սննդից եւ ասել է, որ իրենք գնում են գյուղ՝ արձակուրդն այնտեղ անցկացնելու», - պատմել են LifeNews-ին։ 

Ահազանգը հնչեցրել է տատիկը՝ Վալենտինա Իվանովնան՝ Յուլիայի մայրը։ Այդ կինը չի կարողացել զանգել դստերը։ Դրանից հետո զանգահարել է մանկապարտեզի տնօրինուհուն եւ հարցրել է, թե արդյոք երեխաները եկե՞լ են մանկապարտեզ։ Տնօրինուհուն ի պատասխան նա բացատրել է, որ իրենք գյուղ չունեն։ Դրանից հետո հաստատության աշխատակիցները ոստիկանությանը հայտնել են երեխաների անհետացման մասին։ 

Սպանվածների մարմինները հայտնաբերել են օգոստոսի 4-ին մոսկովյան ժամանակով ժամը 12-ին Նիժնի Նովգորոդ քաղաքի մի բնակարանում։ Նախնական տվյալների համաձայն, մասնատված մարմինները կարող են պատկանել վեց երեխայի եւ մի կնոջ։ Ինչպես հայտնի է դարձել, նրանց անդամատված մարմինները հայտնաբերել են վեց պոլիէթիլենային փաթեթներում։

ՌԴ-ի Քննչական կոմիտեի աշխատակիցները քրեական գործ են հարուցել երեխաների սպանության փաստով։ 2015-ի հուլիսի 25-ից երեխաները դադարել են այցելել նախադպրոցական հաստատություն, ինչի մասին աշխատակիցներն այսօր հայտնել են օրինապահ մարմիններին։

Ընտանիքի բնակության վայրի ստուգման ժամանակ պարզվել է, որ բնակարանի մուտքի դուռը ոչ ոք չի բացել։ Հարեւանները պարզաբանել են, որ նախօրեին տեսել են ընտանիքի հորը, որը հեռացել է անհայտ ուղղությամբ։

2015-ի օգոստոսի 4-ին Ռուսաստանի Քննչական կոմիտեի շրջանային բաժանմունքի աշխատակիցները պատուհանից մտել են բնակարան եւ հայտնաբերել երեխաների մասնատված մարմինները։

Նախնական տեղեկությունների համաձայն, վեց երեխայի ինչպես նաեւ կնոջ սպանության մեջ կասկածվում է նրանց հայրն ու ամուսինը՝ 1963-ին ծնված Օլեգ Բ,-ն։ Նա ծնունդով Վլադիմիրյան շրջանից է։ Հետագայում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Օլեգ Բ․-ն Յոթերորդ օրվա գալստյան քրիստոնեական եկեղեցու համայնք կրոնական կազմակերպության անդամ էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ