2015 թվականի օգոստոսի 4-ին՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայության ղեկավար Իգոր Չույանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՄ շրջանակներում ալկոհոլային խմիչքների արտահանմանն ու ներմուծմանը, ինչպես նաեւ շուկայի կարգավորմանն առնչվող հարցեր: Նշենք, որ ՀՀ կառավարության նախորդ նիստում որոշվել էր «Հայկական կոնյակների եւ հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ հայկական կոնյակի իսկության հավաստումը եւ նույնականացումը վերապահել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:
Գործընկերները քննարկել են նաեւ սննդամթերքի անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցության հեռանկարները: