News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Lexus-ը պաշտոնապես ներկայացրել է իր թռչող տախտակի (հովերբորդ) նախատիպը, տեղեկացրել է Տոյոտա ընկերությունը։ Amazing in Motion նախագծի շրջանակում ֆիրման մի տեսանյութ է ցուցադրել, որտեղ սքեյթբորդ քշող մարզիկ Ռոս ՄակԳուրանը ցուցադրում է թռչող տախտակի հետ վարվելու առանձնահատուկ տեխնիկա։

Lexus Hoverboard նախագիծը մեկնարկել է տարի ու կես առաջ Դրեզդենից այնպիսի գիտնականների մասնակցությամբ, որոնք մասնագիտացած են մագնիսական լեւիտացիայի ոլորտում։ Հենց դա է դրված հովերբորդի հիմքում․երկրագնդի ձգողության ուժը հաղթահարվում է հովերբորդում տեղադրված գերհաղորդիչները մինչեւ մինուս 197 աստիճան հեղուկ ազոտով սառեցնելու եւ սքեյթ-պարկում մագնիսական ծածկույթ ստեղծելու միջոցով։ Իսկ տախտակը պատրաստված է եղեգից։

Բարսելոնի մոտ՝ Կուբելեսում գտնվող սքեյթ-պարկ Դրեզդենից 200 մետր հատուկ ծածկույթ է բերվել, որում մասնագետները տեղադրել են հարյուրավոր ոչ մեծ մագնիսներ, որոնք ծածկել են ցեմենտով եւ փայտով։

Lexus թռչող տախտակը առայժմ կմնա աշխատանքային նմուշի կարգավիճակում եւ վաճառքի չի հանվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ամենաշատ