News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավելի քան 150 հազար մարդ ստորագրել է պատժամիջոցների հետ կապված մթերքների ոչնչացման դեմ պահանջագիրը․ դա ակնհայտ է դառնում Change.org կայքում պահանջագրի էջի դիտումից։

Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են չեղարկել հրամանագիրը, իսկ պատժամիջոցների հետ կապված մթերքները փոխանցել քաղաքացիների անապահով խավերի՝ ուղղակի օգտագործման համար։

«Ինչո՞ւ ոչնչացնենք եվրոպական թարմ մթերքը, որով կարելի է կերակրել վետերաններին, թոշակառուներին, հաշմանդամներին, բազմանդամ ընտանիքներին, բնական աղետներից տուժածներին եւ այլ կարիքավորների» - դժգոհում են հեղինակները։

Պահանջագիրն ուղղված է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաեւ Պետական Դումային, փոխանցում է Gazeta-ն։

«Մենք Ռուսաստանի նախագահին խնդրում ենք չեղարկել սեփական հրամանագիրը եւ դիմում ենք Պետական Դումային՝ պահանջելով ուսումնասիրել  եւ արագացված կարգով օրենք ընդունել ոչնչացման ենթակա եվրոպական լայն սպառման ապրանքներն եւ մթերքը բնակչության կարիքավոր խավերին անհատույց փոխանցելու մասին», — ասվում է վերջնագրում։

Վերջնագրի հեղինակները նաեւ նշում են, որ ապրանքների ոչնչացումը կհանգեցնի պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի, մինչդեռ վերոհիշյալ արտադրանքի բաշխմամբ կարող էին զբաղվել բարեգործական կազմակերպությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ