News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Սասունի Մարութա (Մարաթուկ) սարի ամենամյա ուխտին են մասնակցել աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայեր:

Թուրքական Batmancagdas կայքի փոխանցմամբ՝ ամեն տարի հուլիսի վերջին իրականացվող Մարութա սարի վերելքն այս տարի եւս տեղի է ունեցել։ Աշխարհի տարբեր կողմերից Սասուն եկած հայերը բարձրացել են Մարութա լեռան գագաթ, այնտեղ գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմ վառել եւ աղոթել։

Սասունի քաղաքապետը նշել է, թե ամեն ինչ արել են որպեսզի Ստամբուլից եւ արտասահմանից եկած հայերի ուխտը հաջող անցնի։ «Որպես տեղական իշխանություններ, մենք Մարութա լեռան հետ կապված նախագծեր ունենք, այդ թվում հյուրատուն ենք կառուցելու»,-ասել է Սասունի քաղաքապետը։

Նշենք, որ Մարութա սարը գտնվում է Արեւմտյան Հայաստանի Սասուն գավառում եւ եղել է սասունցիների սիրած եւ պաշտելի սարը, որը կոչվել է նաեւ Մարաթուկ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ