News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերպետական միջազգային կառույցներին Հայաստանի անդամակցության հարցը պետք է որոշի բացառապես ժողովուրդը հանրաքվեի միջոցով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Սահմանադրության նոր նախագծով ամրագրվում այս դրույթը։

«Այս հարցը եղել է նուրբ հարց, միջազգային կառույցին անդամակցությունն իշխանության տարրերի զիջում է, եւ սա այնքան կարեւոր հարց է, որ բնակչուևթյունն ինքը պետք է պատասխանի՝ ցանկանում է զիջել ինքնիշխանության տարր, թե ոչ»,- ասաց նա՝ նշելով, որ քաղաքական բացարձակ մեծամասնությունը չպետք է անդամակցության հարց լուծի։

Հրայր Թովմասյանի խոսքով՝ եթե գործող Սահմանադրությունը նման դրույթ ունենար, ապա ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը կդրվեր հանրաքվեի եւ որոշողը ժողովուրդը կլիներ։

«Մենք փորձել ենք հնարավոր բոլոր կոնֆլիկտների իրավական լուծումները տալ»,- ավելացրեց նա։

Նշենք, որ Սահմանադրության նոր նախագծով առաջարկվում է վերպետական միջազգային կառույցներին Հայաստանի անդամակցության հարցը որոշել հանրաքվեի միջոցով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ