News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Գյումրիում ընթացող 5-րդ կայազորային ռազմական դատարանի արտագնա նիստում ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն ընդունեց դասալքության եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու մասով ներկայացված մեղադրանքները (ֆոտոռեպորտաժ):

Համաձայն մեղադրական եզրակացության՝ ընթացիկ  տարվա հունվարի 12-ին՝ ժամը 2-ի սահմաններում, հերթապահող Վալերի Պերմյակովը բազայի տարածքից դիմել է փախուստի՝ իր հետ տանելով ինքնաձիգ, սվին-դանակ եւ 60 փամփուշտ: Իր գործողությունները զինծառայողը կատարել է դիտավորյալ՝ կողոպուտի նպատակով: Ժամը 6-ի սահմաններում նա սպանել էր Ավետիսյանների ընտանիքի անդամներին եւ տանից գողացել գումար եւ ունեցվածք: Մնացած զինամթերքը առգրավվել էր հանցագործության վայրից:

Փաստացիորեն ժամը 2-6-ը Պերմյակովը եղել է զինվորական մասի սահմաններից դուրս՝ մոտն ունենալով զենք եւ զինամթերք:

Դատավարողի հարցին, թե ընդունու՞մ է նա իր մեղքը, Վալերի Պերմյակովը հայտարարեց, որ ամբողջովւին ընդունում է մեղքը: Զինծառայողը նաեւ հայտարարեց, որ հաստատում է քննության ընթացքում տված իր ցուցմունքը: Ընդ որում, նա հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց եւ հարցերին պատասխանելուց:

Նշենք, որ Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատարավարությունը մեկնարկել է Գյումրիում: ՌԴ Հյուսիսկովկասյան մարզային զինվորական դատարանի ենթակայության ներքո գտնվող ռուսական կայազորային զինվորական դատարանը մեղադրյալի նկատմամբ վճիռ է կայացնելու երեք մեղադրանքներով՝ զենքով դասալքություն, զենքի եւ զինամթերքի հափշտակություն եւ զենքի եւ զինամթերքի անօրինական ձեռքբերելը, փոխանցելը, պահելը, տեղափոխելը կամ կրելը:

Սպանության մասով քրեական գործով կզբաղվեն հայկական դատական մարմինները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ