News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի աշխույժ մայրաքաղաք Երեւանից դեպի հյուսիս-արեւելք շուրջ 90 կմ անցնելով՝ մայրուղին նեղանում է՝ վերածվելով լեռնային ճանապարհի: Դուք հասնում եք Տավուշի մարզ, որը հայտնի է հանգստավայրային Դիլիջան քաղաքով: Արտասովոր շոգ եւ խոնավ ամառը ստիպում է «հայկական Շվեյցարիա» ուղեւորվել հանգստացողների ոչ միայն ամբողջ երկրից, այլեւ Վրաստանից, Ռուսաստանից եւ Իրանից, ինչպես նաեւ Եվրոպայի տարբեր երկրներից: Այս մասին «The Huffington Post»-ում հրապարակված հոդվածում գրել է մարքեթինգի, փիարի եւ սոցիալական մեդիայի մասնագետ Ջեքի Աբրահամյանը:

«Չնայած Դիլիջանն այսօր բարձիթողի վիճակում է, վերջին շրջանում այստեղ բացված ռեստորանները, «գիշերակաց եւ նախաճաշ» տիպի իջեւանատները, հյուրանոցները եւ նույնիսկ հյուրանոցային ցանցերը, օրինակ՝ «Best Western»-ը, զարդարում են լանդշաֆտը՝ ակնկալիքով, որ, ինչպես շատերը հույս ունեն, դրանք Դիլիջանին այդքան սպասված աշխուժությունը կբերեն: Տնտեսական վերածննդի հսկայական ծրագրերով ձեռներեցներն ու մեկենասները նպատակ ունեն Դիլիջանը վերածել կրթական, մշակութային, ժամանցի եւ ֆինանսական կենտրոնի ամբողջ տարածաշրջանի համար»,- գրել է նա:

Հեղինակի խոսքով, առաջիկա բումի հետքերն արդեն տեսանելի են բլրի վրա վեր խոյացած Հայաստանի Կենտրոնական բանկի կրթական եւ հետազոտական կենտրոնի ճերմակ բետոնե շենքի փայլուն ապակիներում: Իսկ որ ավելի կարեւոր է, կրթական եւ տնտեսական վերափոխումների ծրագրերն արդեն իրականացվում են «Հայաստանի զարգացման հեռանկարներ» հիմնադրամի եւ Դիլիջանի զարգացման հիմնադրամի գլխավորությամբ, որոնք հիմնել են բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը:

«Այդպիսի անձանց, կազմակերպությունների եւ բարերարների խորը համոզմունքի, տեսլականի եւ գործունեության շնորհիվ, հնարավոր է, ներկայիս Դիլիջանը կվերականգնի իր նախկին վարկանիշն ու կգերազանցի ակնկալիքները: Անկասկած, դա էլ պետք է սպասել»,- ընդգծել է հոդվածի հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ