News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 19-ին պետական այցով կնոջ հետ Երեւան  կժամանի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

Ռուսական կողմից պատվիրակությունը կներկայացնեն քաղաքական գործիչներ, տարածաշրջանների ղեկավարներ, ինչպես նաեւ խոշոր գործարարներ։

Նրա այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը 49 տարով երկարաձգելու մասին արձանագրության ստորագրումը։

Հայաստանում Դմիտրի Մեդվեդեւը կայցելի նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ կդնի հուշակոթողին։ Նախատեսվում է, որ Մեդվեդեւը կմասնակցի «Պատվո բլուր» զինվորական գերեզմանի հանդիսավոր բացման արարողությանը, ուր ամփոփված են 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմներին մասնակցած ռուս սպաների մարմինները։

Նշենք, որ բարձրաստիճան հյուրերի այցի կապակցությամբ Երեւանում անվտանգության ապահովման աննախադեպ միջոցներ են ձեռք առնվել։

Օգոստոսի 20-22-ը Հայաստանում տեղի կունենա ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը։ Կառույցի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան արդեն իսկ Երեւանում է։

Կազմակերպության անդամ երկրներ են հանդիսանում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը։ Գագաթաժողովին չի մասնակցի միայն Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ