News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման դեպքում Թուրքիայում քրդերի կողմից իրավիճակը լարելու դրդապատճառներն ավելի քիչ կլինեին: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում  նշել է ՌԴ-ում Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հոշավի Բաբաքըրը:

Նրա խոսքով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հակամարտությունն ազդում է ողջ տարածաշրջանի վրա եւ տարածաշրջանային լարվածության մի մասն է: «Եթե նրանց բաժանող խնդիրները լուծվեն, իսկ սահմանները բացվեն, այդ ժամանակ բոլոր կողմերը, այդ թվում քրդերը կկարողանային օգտվել խոստումնալից տնտեսական եւ քաղաքական հնարավորություններից»,-նշել  Բաբաքըրը:

Նա ընդգծել է, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի «Զրո խնդիր հարեւանների հետ» ռազմավարական ծրագիրը պետք է քննարկվեր Հայաստանի լուրջ ներգրավմամբ, որը չի արվել Ադրբեջանի ճնշման հետեւանքով:

«Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն իշխանության գալուց հետո գրանցվել է աշխարհում ՀՆԱ-ի ամենաարագ աճի տեմպերից մեկը, այդ թվում Թուրքիայի քրդաբնակ շրջաններում, որտեղ տնտեսական աճ առաջին անգամ էր տեղի ունենում: Այդ աճը կարող էր տարածվել նաեւ Հայաստանի տարածքի վրա եւ դառնալ այդ երկրի աճի մի մասը: Ես գիտեմ, որ Հայաստանի սահմանամեձ շրջաններում ապրող քրդերը շահագրգռված են Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացմամբ»,-հավելել է Հոշավի Բաբաքըրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ