News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը օրինականացրել է սահմանին Հայաստանի համար արտոնյալ գինը` 1000 խորանարդ մետրի դիմաց 165 դոլար: Համապատասխան հայ-ռուսական արձանագրության նախագիծը հավանության է արժանացել Հայաստանի կառավարության օգոստոսի 18-ի նիստին:

Այդ գինը հետին թվով օրինականացվում է 2015 թվականի հունվարի 1-ից, երբ Հայաստանը փաստացի սկսեց սահմանին այդ գնով ստանալ գազը: Համաձայնագիրը կգործի մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը, ինչից հետո անհրաժեշտ կլինի նոր համաձայնագիր ստորագրել: Այն արդեն ուժի մեջ կմտնի երկու երկրում էլ հավանության ներքին գործընթացներից եւ դիվանագիտական ուղիներով հաղորդվելուց հետո, բայց 2015 թվի ավարտից ոչ ուշ:

Հիշեցնենք, որ դեռեւս 2015 թվի ապրիլին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը «Ռոսիա 24» հեռուստաալիքին իր տված հարցազրույցում հայտարարել է գնի նվազեցման մասին: Հունիսի 26-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուս համանախագահ Մաքսիմ Սոկոլովին ընդունելով, հայտարարել է, որ հունվարի 1-ից Հայաստանը ռուսական գազը  սահմանին գնում է 1000 խորանարդ մետրը 165 դոլարով նախկին 189 դոլարի փոխարեն: Դա հնարավորություն է տվել չեզոքացնել  2014-ի դեկտեմբերին դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքային տատանումների ազդեցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ