News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Similarweb-ն արագորեն զարգացող ընկերություն է, որը վեբ-վերլուծության, տվյալների խորը վերլուծության եւ բիզնեսի վերլուծության ծառայություններ է մատուցում միջազգային կորպորացիաներին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում լրատվամիջոցների հետ աշխատանքի բաժնի ղեկավար Արիել Ռոզենշթեյնը պատմեց ընկերության աշխատանքի առանձնահատկությունների եւ վեբ-վերլուծության ծառայությունների մասին:

Երեք տարի առաջ «Similarweb»-ը փոքրիկ սթարթափ ընկերություն էր, որը ծառայություններ էր մատուցում վեբ-վերլուծության ոլորտում: Միաժամանակ, շուկայում աշխատում են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Google Analytics-ն, Alexa-ն եւ Liveinternet-ը (ԱՊՀ երկրների համար): Երեք տարի անց մենք տեսնում ենք համաշխարհային շուկայում դիրքերն ամրապնդած մի ընկերություն: Ինչպե՞ս կարողացաք հասնել դրան եւ սթարթափերի համար հաջողության մոդել դառնալ:

Գիտենք, որ համացանցը գլոբալ էկոհամակարգ է, եւ հենց սկզբից նպատակ ունեինք խոշորագույն եւ հնարավորինս լիարժեք, գլոբալ առումով հասանելի տվյալների հավաքագրման մեխանիզմ ստեղծել: Մենք հայտնաբերեցինք, որ գոյություն ունեցող գործիքները չեն արտացոլում ամբողջ շուկան: Աշխատելով ավելի գլոբալ՝ կարողացանք լավագույն արտադրանքն առաջարկել:

Եկեք ավելի մանրամասն խոսենք «Similarweb»-ի աշխատանքի առանձնահատկությունների մասին: Ի՞նչն է Ձեր ընկերությունն առանձնացնում մյուս վեբ-վերլուծաբաններից: Ինչպե՞ս են իրականացվում հաշվարկները: Որքա՞ն հաճախ են թարմացվում տվյալները:

Մենք տվյալներ ենք ստանում 4 աղբյուրներից, ինչն էլ մասամբ եզակի է դարձնում մեր մոտեցումը: Մենք սեփական որոնողական ռոբոտն ունենք, որն արտացոլում է ամբողջ համացանցը եւ մեզ ներկայացնում գոյություն ունեցող կայքերի սեղմ պատկերը: Այնուհետեւ մենք գնահատում ենք թրաֆիքը տարբեր աղբյուրներից ստացված տվյալների միախառնմամբ: Պրովայդերների տվյալներն ու մեր պանելը մեզ ներկայացնում են թրաֆիքի աղբյուրներն ու խորը վերլուծական տվյալներ, մինչդեռ նույնականացման շարքը կառավարում է գնահատման մեր ալգորիթմներն ու հնարավորություն ընձեռում ելքային տվյալները վերածել թրաֆիքի հստակ գնահատման: Մեր բոլոր տվյալներն ամեն օր թարմացվում են (մեր վճարովի տարբերակում):

Բացի անվճար տեղեկատվությունից, Ձեր ընկերությունը նաեւ ամսական 5.000 դոլարով վեբ-վերլուծություն է առաջարկում: Հասկանալի է, որ դա մարքեթինգային ընկերությունների համար է, սակայն ի՞նչ առավելություններ է ստանում այդ ծառայության օգտատերը:

Մենք բազմաթիվ փաթեթներ ունենք, ամենաէժանն ամսական 199 դոլար արժե: Յուրաքանչյուր ցանկացող կարող է SimilarWeb.com կայքում օգտվել մեր ծառայությունների անվճար փորձնական տարբերակից՝ PRO հարթակը փորձելու համար: Այս հարթակի օգնությամբ կարող եք ավելի խորը տվյալներ ստանալ կայքի կամ բջջային հավելվածի մասին, որպեսզի ավելի լավ հասկանաք մարքեթինգային ռազմավարությունը եւ մարտավարությունը: Մեր հարթակի հիմնական բաղադրիչները ներառում են որոնողական համակարգերում տարածված առանցքային բառերը տեսնելու ունակությունը, թրաֆիքում դրանց համապատասխան մասնաբաժինը, բոլոր տեղեկատու կայքերը, թրաֆիքի բաժանումն ըստ աշխարհագրության եւ 60 երկրների համար տվյալները զտելու ունակությունը, App Store Optimization-ի տարածված առանցքային բառերը:

Մեր օրերում ուշադրության կենտրոնում է բջջային սարքավորումների թրաֆիքը: Ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում IPV6-ի կիրառման դեպքում: Տվյալների հավաքագրման տեխնոլոգիան պատրա՞ստ է նոր IP-հասցեին՝ վերլուծություն տրամադրելու տեսանկյունից (ե՞րբ կարող է IPV6-ն օգտագործվել բոլոր ոլորտներում):

Մենք արդեն տվյալներ ենք ներկայացնում բջջային վեբ-թրաֆիքի եւ բջջային հավելվածների մասին, այնպես որ՝ արդեն պատրաստ ենք անցնել բջջային սարքավորումներին: Չենք ակնկալում, որ IPv6-ի ներդրումը կազդի տվյալների հավաքագրման մեր հնարավորությունների վրա:

Հաջորդ տարվա ծրագրեր արդեն ունե՞ք: Այդ շուկայում ի՞նչ նոր ծառայություններ կցանկանայիք մատուցել:

Մեր գլխավոր նպատակը հետագայում նույնպես մեր եզակի աճը շարունակելն է: Մեր ծրագրերում բազմաթիվ նոր գործառույթներ կան տարբեր սարքերի համար, այնպես որ՝ հետեւեք SimilarWeb-ի հետագա թարմացումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ