News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մերձավան գյուղում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերված տղամարդն աշխատում էր կիսագուլպայի (նասկի) արտադրամասում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Մերձավանի գյուղապետ Լեւոն Գրիգորյանը:

Նա նշեց, որ տղամարդը եկել էր իրենց գյուղ եւ վարձով բնակարան էր փնտրում: Այնուհետեւ հենց այս կիսակառույց շինության մոտ ասել էր, որ իրեն լավ չի զգում, ջուր էին տվել, խմել էր: Մի քանի օր էր անցել, գյուղի երեխաներից մեկը, ով անցնելիս է եղել այդ տարածքով, մտել է այդ շինություն կարիքները հոգալու եւ տեսել տղամարդու դիակը: Անմիջապես հայտնել էր հորը:

Տղամարդը, որին հայտնաբերել են մահացած ու դիակն էլ կիսով չափ հոշոտված, Ջերմուկի բնակիչ է, կինը մահացած է, երկու որդի ունի, որոնք գտնվում են արտերկրում, ասում են՝ ինքն էլ ՌԴ-ի քաղաքացի է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մերձավան գյուղում գտնվող կիսակառույց շինությունում կենդանիների կողմից կիսով չափ հոշոտված դիակ է հայտնաբերվել: NEWS.am-ի տեղեկություններով՝ Մերձավան գյուղի բնակիչն ահազանգել է իրավապահներին՝ հայտնելով, որ դիակ է տեսել: Մերձավան գյուղի 1-ին փողոցի երկրորդ կիսակառույց շինությունում հայտնաբերել են 55-ամյա Կամո Երանոսյանի դին: Նա բնակվում էր Ջերմուկ քաղաքում: Նախնական տեղեկություններով՝ դիակը հին էր, տղամարդը ձախ ձեռքը կենդանիների կողմից կիսով չափ հոշոտված էր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խարդախները յուրացրել են առնվազն 10 մարդու ինքնություն և վաճառել նրանց ունեցվածքը
Սխեման սկսվել է 2020 թվականի փետրվարին...
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Ամենաշատ