News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի բնակիչ Էրքան Գելդին, որը 1990 թվականին ծնվել է Turkish Airlines-ի օդանավում, նույն ավիաընկերությունում աշխատանքի է անցել որպես ուղեկցորդ:

Ըստ The Daily Mail-ի, մայրը Գելդիին լույս աշխարհ է բերել Իզմիր-Ֆրանկֆուրտ չվերթն իրականացնող ինքնաթիռում: Նշվում է, որ տղային կոչել են ինքնաթիռի օդաչուի պատվին:

Անգլերենի ուսուցչի մասնագիտությամբ բակալավրի աստիճան ստանալուց հետո Գելդին որոշել է ինքնաթիռում ուղեկցորդ դառնալ: Հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ ոչ թե ինքն է մասնագիտություն ընտրել, այլ մասնագիտությունը՝ իրեն:

Իսկ 2009 թվականին AirASia ավիաընկերությունն իր օդանավերից մեկում ծնված երեխային մինչեւ կյանքի վերջ անվճար թռչելու իրավունք էր նվիրել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ