News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենահարուստ միլիարդատերերը մեկ շաբաթվա ընթացքում 182 միլիարդ դոլարով աղքատացել են համաշխարհային շուկաների փլուզման հետեւանքով: Ընդհանուր առմամբ աշխարհի  400 ամենահարուստ ընկերությունների ընդհանուր կարողությունը կրճատվել է 6,3%-ով: ԱՄՆ-ում անկման առաջատարը եղել են Apple-ի բաժնետոմսերը: Ընկերությունը 158 միլիարդ դոլար է կորցրել:

Միայն օգոստոսի 21-ի ընթացքում Bloomberg Billionaires Index-ի միլիարդատերերի կարողությունն ընկել է 76 միլիարդ դոլարով: Դա տեղի է ունեցել վերջին չորս տարվա ընթացքում ԱՄՆ-ի բորսայական ցուցիչների` Standard & Poor’s 500 Index и Dow Jones ամենազգալի թուլացման ֆոնին:

Ամենից շատ տուժել է Ուորեն Բաֆեթը, որը Berkshire Hathaway-ի հիմնական բաժնետերն է: Նրա կարողությունը կրճատվել է 3,6 միլիարդ դոլարով:

Նավթի գների անկման պատճառով էներգետիկայի ոլորտում գործարարությամբ զբաղվողների կարողությունը կրճատվել է  15,2 միլիարդ դոլարով:

Ընդ որում, ինչպես նշում է NEWSru.com-ը` վկայակոչելով Bloomberg-ին, չնայած համաշխարհային շուկաներում ճգնաժամին, 11 միլիարդատեր կարողացել է ավելացնել իր կարողությունը: Ամենից շատ կարողացել է վաստակել Sun Pharmaceuticals-ի հիմնադիր Դիլիպու Շանգվին: Նրա կապիտալն աճել է 467 միլիոն դոլարով` կազմելով 18,9 միլիարդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ