News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին պատմել է Ծիծեռնակաբերդի՝ Օսմանյան Թուրքիայի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի շինարարության պատմությունը:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, Դեմոյանն ընդգծել է համալիրի նշանակությունն ու խորհուրդը ողջ հայության համար:

Թանգարանի տնօրենը Ռուսաստանի նախագահին ցույց է տվել Մեծ եւ Փոքր Արարատների տեսքը Ծիծեռնակաբերդի բարձունքից՝ նկատելով, որ Ծիծեռնակաբերդը իր բարձրությամբ զիջում է միայն Արարատին:

Հայկ Դեմոյանն ասել է նաեւ, որ Նիկոլայ 1-ին թագավորը, երբ շրջագայել է Կարսով եւ Էրզրումով, այդպես էլ չի կարողացել տեսնել Արարատը մշուշի պատճառով: Երբ թագավորն արդեն շարժվել է դեպի Գյումրի, զինվորներն ասել են նրան, որ մշուշը ցրվել է, եւ Արարատն արդեն տեսանելի է, սակայն էտիկետը թույլ չի տվել թագավորին շրջվել եւ նա այդպես էլ չի տեսել Արարատը:

Հայկ Դեմոյանն ասել է նաեւ, որ Պուշկինն իր «Ուղեւորություն դեպի Էրզրում» գրքում Արարատը շփոթել է Արագած լեռան հետ եւ իր հիշողություններում նկարագրել է  Արարատը՝ այն Արագած անվանելով: Դմիտրի Մեդվեդեւն ասել է, թե ծանոթ է այդ ստեղծագործությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ