News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 12-ին Չինական Տյանցզին քաղաքի պահեստում տեղի  ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 123-ի, իսկ 50 մարդ անհետ կորած է համարվում: Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությանը:

Ներկա դրությամբ բոլոր մեռածները ճանաչվել են, այդ թվում նաեւ` 70 հրշեջ եւ 7 ոստիկան:

Ողբերգության հետևանքով մոտ 800 մարդ վիրավորվել է: 624 տուժած շարունակում է մնալ հիվանդանոցում: Պայթյունները տեղի են ունեցել լոգիստիկ «Ժույհայ» ընկերության պահեստում: Պայթյունից անմիջապես հետո, որի հզորությունը գնահատվում է 3 տոննա տրոտիլին համարժեք, միջադեպի տարածքում հրդեհ է բռնկվել: Դրանից հետո պահեստում եւս մի քանի պայթյուն է որոտացել, որոնցից ամենաուժեղի հզորությունը համարժեք է 21 տոննա տրոտիլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ