News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Արգենտինայի իշխանությունները Էկվադորին եւ Պերուին կվերադարձնեն նախկինում գողացված հնագիտական ավելի քան չորս հազար առարկա: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ֆրանս Պրես գործակալությանը:

«Մենք արտասովոր, իրոք բացառիկ բան ենք անում. Վերադարձնում ենք այլ երկրների, այս դեպքում` Էկվադորի եւ Պերուի մշակութային հարստությունը: Մենք նրանց վերադարձնում ենք ավելի քան չորս հազար առարկա, որոնք գողացվել են, այնուհետ` հայտնաբերվել», — հայտարարել է Կիրշները` ելույթ ունենալով Բուենոս Այրեսի Կերպարվեստի ազգային թանգարանում:  Թե երբ եւ որտեղից են գողացվել արտեֆակտները, նախագահը չի հայտնել: Նա նաեւ հաղորդել է, թե իրենցից ինչ են ներկայացնում մշակութային ժառանգության այդ առարկաները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ