News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Բեյրութի կենտրոնում ոստիկանության եւ ցուցարարների բախումների հետեւանքով մահացել է 1, վիրավորվել ավելի քան 40 մարդ: Լիբանանի մայրաքաղաքում զանգվածային ցույցերն սկսվել են օգոստոսի 22-ին, որի պատճառը «աղբային ճգնաժամն է»: Արդեն մի քանի ամիս երկրի իշխանությունները չեն կարողացել լուծել քաղաքի թափոնների ուտիլիզացման տարածքային վեճը, որի հետեւանքով քաղաքն ամբողջությամբ աղբանոցի է վերածվել:

Օգոստոսի 22-ի երեկոյան Բեյրութում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, որին մասնակցել է 5 հազար մարդ, անկարգություններ ու բախումներ են սկսվել ակտիվիստների ու ոստիկանների միջեւ: Տուժել է ավելի քան 35 ցուցարար եւ 15 ոստիկան, այդ թվում մեկ սպա:
MTV-ի փոխանցմամբ, ակտիվիստներից մեկը գանգուղեղի ծանր վնասվածք է ստացել ու մահացել:

Ակտիվիստների խումբը կոտրել է խանութների ապակիները եւ շարունակում է հարձակվել ոստիկանության ջոկատների վրա: Լիբանանյան Կարմիր Խաչը դաշտային հոսպիտալ է կազմակերպել Աշ-Շուհադա հրապարակի սկզբնամասում: Հեռուստաալիքը նշում է, որ տեղում օգնություն է ցուցաբերվել ավելի քան 200 մարդու, որից 40-ին տեղափոխել են հիվանդանոց:

Հաղորդվում է նաեւ, որ լիբանանյան «Ալ-Ջադիդ» հեռուստաալիքի թղթակցին անգիտակից վիճակում հասցրել են հիվանդանոց, որը թունավորվել է արցունքաբեր գազից:

Ցուցարարները պահանջում են կառավարության, ՆԳ նախարար Նուհադ Մաշնուքի եւ բնապահպանության նախարար Մուհամեդ Մաշնուքի հրաժարականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Ամենաշատ