News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանն ավելի լավ կզարգանա, եթե երկրի խորհրդարանում չլինի բացարձակ մեծամասնություն: Այս մասին օգոստոսի 24-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Միջազգային հարցերով եւ անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի ղեկավար, փորձագետ Ստեփան Սաֆարյանը:

Այս պահին, նրա խոսքով, ստեղծված է մի համակարգ, որտեղ հաղթողին է բաժին ընկնում ամեն ինչ: Կոալիցիայի ձեւավորման հարցերը, ըստ Ստեփան Սաֆարյանի, մնացել են Հայաստանի իշխանական կուսակցության խղճին: «Սահմանադրական բարեփոխումների առաջարկված նախագիծը չի վերացնում  նախկին թերությունները: Սահմանադրության հիմնական թերությունը՝ իշխանության ճյուղերի հստակ տարանջատումը, ընդհանուր առմամբ շարունակում է մնալ չլուծված: Մենք ընդամենը գործ ունենք ուժային կենտրոնի փոփոխության հետ»,- նշել է Ստեփան Սաֆարյանը:

Գործող սահմանադրությամբ, շարունակել է նա, բավականին խորամանկորեն ներդրված է մի մեխանիզմ, որով դատական իշխանությունը հայտնվում է կախման մեջ   գործադիր իշխանությունից: «Դատական իշխանության անկախության խնդիրը լուծված չէ նաեւ սահմանադրական փոփոխությունների ներկա նախագծում »,- շեշտել է Ստեփան Սաֆարյանը:

Հայաստանի նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հարցերով հատուկ հանձնաժողովը ՝ օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում որոշում էր կայացրել հաստատել սահմանադրական բարեփոխումների նախագիծը ՝ ամրակցված հիմնավորումներով ու տրամադրել այն ՀՀ նախագահին: Սերժ Սարգսյանը օգոստոսի 21-ին Հայաստանի Ազգային ժողով էր ուղարկել Սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են՝ գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել. Գառնիկ Դանիելյան
Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս...
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Ամենաշատ