News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում տնտեսական ակտիվությունը ԱԱՀ-ից կամ եկամտահարկից ազատված ոլորտներում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նշենք, որ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2015 թվականի հունվար-հունիսին կազմել է 4.2%: Ամեն դեպքում, Ֆինանսների նախարարության Հարկային ծառայության տվյալների համաձայն, ԱԱՀ-ի գծով հավաքագրումները նվազել են 5.8%-ով, եկամտահարկինը՝ 3.7%-ով: Պետական եկամուտների՝ 0.2%-ով ընդհանուր աճն ապահովել են շահութահարկի (5.7%), բնօգտագործման վճարի (9.8%), ինչպես նաեւ մաքսավճարի (24.3%) հաշվին:

«ԱԱՀ-ի մասով անկումը հիմնավորված է նրանով, որ մենք աճ ունենք գյուղատնտեսությունում (վիճակագրական տվյալների համաձայն՝ 15.3% - խմբ.), որտեղ սուբյեկտների մեծ մասը ԱԱՀ չվճարող ֆերմերներ են, ինչպես նաեւ լեռնահանքային արդյունաբերությունում (35.5%), որտեղ հիմնական վճարն արդյունահանման համար ռոյալթիի համար է»,- նշեց պատգամավորը:

Մելքումյանը նաեւ պարզաբանեց, որ մյուս ոլորտներում բիզնեսը, որը եկամտահարկ է վճարում, հիմա՝ տնտեսական անորոշության պայմաններում, ձգտում է օրինական բոլոր միջոցներով նվազեցնել հարկային բազան, այսինքն՝ հաշվետվություններում ծախսերը հնավորինս հասցնել նրան, որի շրջանակում եկամտահարկը կրճատվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ