News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն պատրաստ է Հայաստանի կառավարությանն օգնել կոռուպցիայի դեմ պայքարում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, «114 սոցիալական թեժ գիծ» ծառայության 3-ամյա աշխատանքի արդյունքներինն նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Դեսպանի խոսքով՝ ներդրված ծառայության նպատակն է ՀՀ քաղաքացիների շրջանում ձեւավորել վստահություն սոցիալական պաշտպանության համակարգերի նկատմամբ:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այս համակարգի միջոցով ոչ միայն իրազեկվում են իրենց իրավունքների մասին, այլեւ հայտնում են չարաշահումների, խախտումների մասին, այդ թվում անհատների կողմից նկատվող խախտումների: ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասաց դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ