News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարկ Մուգալյանը, որը հերոսաբար դիմադրել էր Ամստերդամ-Փարիզ  գնացքի վրա հարձակված հանցագործին, ծանր վիճակում է: Այդ մասին «Richmond Times Dispatch»-ին հայտարարել է նրա հայրը` Չարլզը:

«Երբ շաբաթ օրն ինձ զանգեց, ուժեղ ձայն ուներ: Բայց հիմա ծանր վիճակում է, երեւում է` անհամեմատ ավելի թույլ է »,-ասել է հայրը:

Ինչպես հաղորդում է պարբերականը, Մուգալյանի քույրը, որը խնդրել է իր անունը չհայտնել, նշել է, որ գուցե Մուգալյանի թոքը վնասված լինի եւ որ նա աջ ձեռքում թմրածություն է զգում: Հանցագործը կրակել է նրա թիկունքին, գնդակը անցել է կոկորդով:

Հոր խոսքով, ինքը հասկացել է, որ որդին շատ ուժեղ է եւ խիզախ, երբ որդին հարթել է իր ուղին` չունենալով ոչ մի բան, փող չունենալով: «Այնպես որ, գնացքում նրա արածը ինձ չզարմացրեց: Նա շատ լավ մարդ է»,-հայտարարել է Չարլզ Մուգալյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պարբերականը հաղորդել էր Մուգալյանի հայկական ծագման մասին: Նա Վիրջինիայից տեղափոխված հայերի ընտանիքի անդամ է: Երկար տարիներ նրա հարազատները նպարավաճառի խանութ են ունեցել:

Սորբոնի պրոֆեսոր Մարկ Մուգալյանը հերոսաբար հետ էր մղել հանցագործին Ամստերդամից Փարիզ ուղեւորվող արագընթաց գնացքի վրա հարձակման ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ