News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղն ինձ համար երկրորդ տուն է դարձել, «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի իր էջում գրել է ռուս գործարար Գերման Ստերլիգովը:

«Մի հավատացեք, նրանց, որոնք ասում են, թե ես կհեռանամ Ղարաբաղից: Հիմա Լեռնային Ղարաբաղն ինձ համար երկրորդ տուն է դարձել: Ես մի տնտեսություն ունեի Մերձմոսկվայում, իսկ հիմա երկուսն ունեմ՝ նաեւ Ղարաբաղում: Այստեղ արդեն աշխատում է իմ ալրաղացը եւ թոնիրը: Ամեն օր հաց ենք թխում, իսկ այսօրվանից սկսում ենք հաց վաճառել Շուշիում: Այնպես որ Ղարաբաղը ես չեմ լքի: Կապրեմ երկու տնտեսություններով՝ ռուսական եւ ղարաբաղյան»,-գրել է նա:

Ստերլիգովը նշել է, որ հնարավոր է, բացի ալրաղացից ու փռից, Շուշիում կառուցվի Ալյոնա Ստերլիգովայի մոդելային տունը: «Այս որոշումը ես կկայացնեմ ելնելով նրանից, թե ինչպես կանցնի նորաձեւության ցուցադրությունը Շուշիում, որը տեղի է ունենալու առաջիկաա շաբաթ: Եթե կանանց հագուստների նկատմամբ հետաքրքրությունը զգալի լինի, ապա այստեղ նաեւ մշտապես մոդելային տունը կաշխատի եւ զգեստներ կկարի: Այնպես որ, ես Ղարաբաղից հեռանալ չեմ ուզում: Այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս: Հատկապես դուր է գալիս հասարակ ու ազնիվ հայ ժողովուրդը, որից բացի բարությունից եւ սիրալիրությունից, իմ ընտանիքը չի տեսել:

Փառք Հիսուս Քրիստոսին»,- գրել է Ստերլիգովը:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ