News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Գեւորգ Սաֆարյանը կարծում է, որ իր քաղաքական դիրքորոշման պատճառով է օրերս ազատվել աշխատանքից: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հակաիշխանական բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցող Սաֆարյանը`ավելացնելով, որ իրեն աշխատանքից հեռացնելու մասին տեղեկացրել են օգոստոսի 21-ին` Բաղրամյան 26-ը ձվակոծելու հենց հաջորդ օրը: Գեւորգ Սաֆարյանի խոսքով` ինքը աշխատում էր «Այբ» դպրոցում՝ որպես անվտանգության աշխատող, եւ հեռացվել է աշխատանքից հաստիքի կրճատման պատճառաբանությամբ:

«Ամսվա սկզբից ես փաստացի չեմ աշխատելու: Չի բացառում, որ իմ քաղաքական գործունեությամբ է պայմանավորված աշխատանքից ազատվելը: Ինձ ասացին, որ սեպտեմբերից իմ կարիքն այլեւս չունեն, հաստիքն է կրճատվում, սակայն ես դրան չեմ հավատում: Կարծում եմ, որ դա քաղաքական գործունեություն հետ է կապված,  քանի որ Բաղրամյանը ձվակոծելու հենց հաջորդ օրն են ինձ տեղեկացնում: Եթե հաստիքն էր կրճատվել, մեկ կամ երկու ամիս առաջ կարող էին ինձ տեղեկացնել»,- ասաց նա:

Ակտիվիստը նշեց, որ դպրոցում 1 տարի է աշխատել եւ երբեք նկատողություններ չի ստացել:

Սաֆարյանը նշեց, որ աշխատանքից հեռացնելով` ռեժիմը չի կարող կանխել իր քաղաքական գործունեությունը եւ հետ պահել իրեն պայքարից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ