News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Չինաստանի Ազգային բանկի կողմից վարկերի եւ դեպոզիտների հիմնական դրույքաչափերի նվազեցումը, որն ուժի մեջ կմտնի չորեքշաբթի՝ օգոստոսի 26-ին, անմիջապես հանգեցրել է հումքի գների աճին, այդ թվում՝ մետաղների: Լոնդոնյան մետաղների բորսայում պղնձի գինը մեկ օրվա ընթացքում հասել է 5.000 դոլարի՝ 1 տոննայի դիմաց, իսկ հետո վերադարձել նախկին մակարդակին: Ալյումինի գինը բարձրացել է 23 դոլարով՝ հասնելով 1.563 դոլարի, ցինկինը՝ 30 դոլարով՝ հասնելով 1.755 դոլարի:

Այս գործընթացները չեն կարող չանդրադառնալ նաեւ Հայաստանի վրա, որտեղ պղնձի խտանյութը շարունակում է արտահանման խոշորագույն ապրանքը մնալ, իսկ ալյումինե փայլաթիթեղն ու պղնձի հանքանյութն ընդգրկվել են 2014 թվականի ապրանքների առաջին տասնյակում:

2014 թվականին հանրապետությունը շուրջ 185 հազար տոննա պղնձի խտանյութ է արտահանել՝ 235.9 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: Ալյումինե փայլաթիթեղի արտահանումից եկամուտը (հիմնականում արտահանվում է ԱՄՆ) կազմել է 88.5 մլն դոլար, իսկ պղնձի հանքանյութից եկամուտը՝ շուրջ 72.8 մլն դոլար (հիմնականում արտահանվում է Գերմանիա):

Մոլիբդենային արտադրանքից, ցինկի եւ մոլիբդենի խթանյութից եկամուտները ամենից եկամտաբեր արտահանվող ապրանքների առաջին 3 տասնյակում են, որոնցից 2014 թվականին ստացվել է, համապատասխանաբար, 19 մլն, 13.8 մլն եւ 8.7 մլն դոլար:

Ավելին, վերջին տարիներին Հայաստանի պղնձի խտանյութի խոշորագույն գնորդը դարձել է հենց Չինաստանը, ինչն ավելի է մեծացնում չինական շուկայի դինամիկայից Հայաստանի կախվածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ