News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը վերանայել է 2016-2018 թթ տնտեսական կանխատեսումը, այսպիսով մակրոտնետսական նոր կանխատեսման բազային տարբերակում նախարարությունը թույլատրելի է համարել նավթի մեկ բարելի՝  55-60 դոլար գինը, իսկ պահպանողական տարբերակում երեք տարվա ընթացքում թույլատրվում է բարելի համար 40 դոլար գինը, գրում է «Վեդոմոստի» թերթը։

Պաշտոնյաներից մեկը պատմել է, որ Ռուսաստանի տնտեսության հեռանկարներն առաջին անգամ են գնահատվել նավթի մեկ բարելի դիմաց 40 դոլար գնով։ Նման գնի դեպքում անկումը կշարունակվի ընդհուպ մինչեւ 2017 թ․, դոլարի փոխարժեքը հաջորդ երեք տարիներին կմնա 75 ռուբլուց բարձր, ու մինչեւ 2018թ․ կհասնի 78 ռուբլու։ Դրա պատճառով գնաճը 2016 ու 2017 թթ համապատասխանաբար կհասնի 8․8 եւ 7 տոկոսի։

Բարելի դիմաց 55 եւ 60 դոլար գնի դեպքում ՏԶՆ հույս ունի վերսկսել ներդրումային աշխուժությունը։ Բարալի դիմաց 40 դոլար գնի դեպքում նման հույսերը չեն արդարանա, նման սցենարի դեպքում կապիտալ  ներդրումները կնվազեն ընդհուպ մինչեւ 2018թ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ