News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեմոկրատական կուսակցության հիմնադրամի համար դրամահավաքին նվիրված միջոցառման ժամանակ ՝ Լաս Վեգասում, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «որոշ խնդիրներ լուծելու համար ինքը ստիպված է գործ ունենալ խելագարների հետ»։ Այս աղմկահարույց հայտարարությունը Բարաք Օբաման արել է օգոստոսի 24-ին, իսկ մեկ օր անց Սպիտակ տան ներկայացուցիչ Էրիկ Շուլցը ստիպված է եղել խոստովանել, որ Օբաման «փոքր ինչ անզգույշ է եղել իր արտահայտություններում»։

«Գուցե նա (Օբաման) մի քիչ անզգույշ է եղել իր արտահայտություններում, բայց մենք տեսել ենք, թե ինչպես են հանրապետականներն անցյալում իրենց ծայրաստիճան անպատասխանատու պահել»,- ասել է Շուլցը՝ նշելով, որ նկատի ունի բյուջեի ընդունման բարդությունները, որոնց պատճառով մի քանի տարի առաջ կաթվածահար էր եղել կառավարության աշխատանքը։

Միաժամանակ Շուլցը հերքել է այն տեսակետը, որ Օբամայի արտահայտությունները վերաբերում էին կոնգրեսում Իրանի հետ համաձայնագրի քննարկմանը։

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին»՝ աշնանը կոնգրեսը, որտեղ երկու պալատներում էլ մեծամասնությունը պատկանում է հանրապետականներին, մտադիր է քննարկել այնպիսի բարդ խնդիրներ, ինչպիսիք են Իրանի հետ համաձայնագիրը եւ երկրի 2016 թ․ բյուջեն։ Երկու խնդիրների շուրջ էլ Սպիտակ տան ու հանրապետականների միջեւ լուրջ տարաձայնություններ կան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ