News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի ղեկավարները Բեռլինում քննարկել են այսպես կոչված «կարմիր գծերը», որոնք հատելու դեպքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կուժեղացվեն։ Այդ մասին ճեպազրրույցի ժամանակ հայտնել է Ուկրաինայի նախագահիի աշխատակազմի փոխնախագահ Կոնստանտին Ելիսեեւը, հայտնում է «Ուկրինֆորմը»;

Ելիսեեւի խոսքով՝ նման «կարմիր գծերից» մեկը կարող է դառնալ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում տեղական ընտրությունների կազմակերպումը։ Նա նշել է, որ Ռուսաստանը «պետք է ճնշում գործադրի իր կողմնակիցների վրա, որպեսզի հետաձգի այդ ընտրությունների անցկացումը»։

Հուլիսի 2-ին Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարենկոն հայտնել է հանրապետության տարածքում տեղական ընտրությունների անցկացման օրը։ Նա հայտնել է, որ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 18-ին։

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները հուլիսի 14-ին տեղական ընտրությունների մասին օրենք են ընդունել, որն արգելում է քվեարկությունը Դոնբասում,նաեւ Ղրիմում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ