News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում աճել է այն երեխաների տոկոսը, որոնք դպրոց չեն հաճախում։ Այս մասին օգոստոսի 26-ին լրագրողներին հայտնել է Ազգային Վիճվարչության սոցիալական ոլորտի եւ բնապահպանության վիճակագրության բաժնի ղեկավար Նելլի Բաղդասարյանը։

Եթե 2009 թ․6-9 տարեկան երեխաների միայն 1 տոկոսը դպրոց չէր հաճախում, ապա հիմա 7 տոկոսը։ Այդուհանդերձ, պարզաբանել է Բաղդասարյանը, այս հարաբերական ցուցանիշի ավելացումը կարող է պայմանավորված լինել բնակչության մարդահամարի նոր արդյունքներով / պաշտոնական տվյալների նվազումով 3․2 մլն-ից մինչ եւ 3 մլն/։

Բացի դրանից, կան զգալի քանակության աշակերտներ, որոնք հաշվառված են Հայաստանում, բայց փաստացի իրենց ծնողների հետ արտասահմանում են գտնվում։ «Իսկ մենք կարող ենք վիճակագրություն կազմել միայն պաշտոնական տվյալներով, այլ ոչ թե դե ֆակտո հանրապետությունում ներկա գտնվող բնակչության քանակով»,- պարզաբանել է Բաղդասարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ