Ուկրաինայի գլխավոր զինվորական դատախազությունը ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին կանչել է հարցաքննության: Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի գլխավոր զինվորական դատախազ Անատոլի Մատիոսին:
«Փոստային փոխանցումների DHL միջազգային ընկերությունը մեզ պաշտոնական նամակ է հանձնել, որ Ուկրաինայի դատավարական քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Գերասիմովին է փոխանցել ռազմական դատախազություն ներկայանալու ծանուցագիրը»,-ասել է Մատիոսը:
Դատախազի խոսքով, Գերասիմովի հարցաքննությունը նշանակված է եղել օգոստոսօ 3-ին, բայց նա չի ներկայացել: