News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


45 հազար մարդ է մասնակցել Տոմատինայի տոնախմբությանը, որը օգոստոսի 26-ին տեղի է ունեցել Իսպանիայի Բունյոլ բնակավայրում  (Վալենսիայի նահանգ):

Այս տարի Տոմատինան նշում է իր 70-ամյակը: Տոնակատարության համար ընդհանուր առմամբ 125 տոննա լոլիկ է պատրաստվել: Դրանց մատակարարման համար անհրաժեշտ է եղել յոթ բեռնատար, tomatina.es կայքում հաղորդում են տոնախմբության կազմակերպիչները: 

«Լոլիկիների ճակատամարտին» մասնակցել է 96 երկրի ներկայացուցիչ, որոնց 18%-ը իսպանացիներ են, 14%-ը` բրիտանացիներ, 10%-ը` հնդկացիներ, 8%-ը` ճապոնացիներ,  7%-ը`  ԱՄՆ-ի քաղաքացիներ, իսկ 6%-ը` ավստրալացիներ: «Ճակատամարտի» արդյունքում 22 մասնակից դիմել է բուժօգնության խնդրանքով, հիմնականում` ծեծվածքների եւ քերծվածքների պատճառով:

Այս տարի տոնախմբության կազմակերպիչները որոշել են որոշ տեխնոլոգիական նորամուծություններ անել. բջջային հեռախոսների համար հատուկ նորարարություններ  են արվել, մասնավորապես`  Tomatina Defense խաղալիքը: Որոնողական Google համակարգի լոգոտիպը եւս այսօր Տոմատինային է նվիրված:

Տոմատինայի պատմությունը սկսվել է 1945 թվին, երբ երկու երիտասարդի միջեւ վեճն ավարտվել է քաղաքի կենտրոնական հրապարակում հավաքված բազմաթիվ մարդկանց միջեւ հանպատրաստից տեղի ունեցած պոմիդորային մարտով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ